Բրյուսելում Անդրեյ Կովաչևի հետ քննարկեցինք Հայաստանի հարցով այս տարվա զեկույցի նախագիծը

Բրյուսելում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։

Քննարկեցինք Հայաստան կատարած իր վերջին այցի արդյունքները, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին հրապարակված Հայաստանի հարցով այս տարվա զեկույցի նախագիծը։

Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները զեկույցի նախագծի շուրջ մինչև վերջինիս լրամշակումը և վերջնական ընդունումը Եվրոպական խորհրդարանի կողմից։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից