Մահացել է Գայանե Փայտյանը

Մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: Նա առողջական խնդիրներ ուներ:

Գայանե Փայտյանը 48 տարեկան էր:

Նա, որպես լրատվական մեկնաբան, 1995-99 թթ․ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015 թթ․՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006 թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017–ից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը և այլն։

Մասնագիտական ակտիվ գործունեության համար Գայանե Փայտյանն արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրին, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։