Կրեմլում մեկնաբանել են Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման հնարավորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ նախապատրաստվում է, ժամանակի և վայրի մասին ավելի ուշ կտեղեկացնենք, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք արդեն ասել էինք, որ նման եռակողմ հանդիպում է նախապատրաստվում։ Հույս ունենք, որ այն կկայանա։ Ժամանակի և վայրի մասին նույնպես լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հոկտեմբերի 31-ին նախատեսվում է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կարող է մեկնել Սոչի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մասնակցելու համար։