Զատուլինը Հայաստանը պաշտպանում է ՀՀ իշխանություններից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ երեկ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին ԱԺ մակարդակով անցանկալի անձ հայտարարելու փաստին՝ խստորեն քննադատաելով և հայտնելով, որ փաստացի այս իշխանությունների կողմից դա ադրբեջանամետ քայլ է, և պատահական չէ, որ նույն օրը այդ պետությունը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին՝ ռուսական Առաջին ալիքի հաղորդման ժամանակ Հայաստանի մասին պատմական ճշմարտություններ հնչեցնելու պատճառով։ Սոնա Աղեկյանը նշեց փաստեր, որոնք ապացուցում են, որ քպ-ական իշխանություններն են Հայաստանի համար անցանկալի, վտանգավոր և օր առաջ նրանք պետք է հակապետական գործունեության համար դատարանի առաջ կանգնեն։ Իսկ Կոնստանտին Զատուլինի հայտարարություններն ամենևին Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության դեմ չեն, այլ այս իշխանությունների, որոնք էլ գործում են ի վնաս մեր պետության։

Երևանի ավագանու նախկին անդամը խոսեց նաև քրեական օրենսգրքի փոփոխության նախագծի մասին՝ այն համարելով հակառուսական ծրագրի մի մաս, որով կձայնազրկվեն ու կձերբակալվեն բոլոր նրանք, ովքեր սթափորեն Հայաստանի փրկությունը կապում են Ռուսաստանի և Միութենական պետության կազմ մտնելու հետ, ովքեր պարբերաբար բարձրաձայնում են տարածաշրջանից ռուսական ազդեցությունը վերացնելու վտանգների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում