Մակրոնը պատրաստվում է նվաստացնել Շոլցին Փարիզում․ «Փոլիտիկո»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնվաստացնի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, եթե նա հրաժարվի համատեղ մամուլի ասուլիս տալ այսօր Փարիզում կայացած բանակցություններից հետո, գրում է Politico-ն։

Պարբերականի տվյալներով՝ երեկ Բեռլինը հայտարարել է լրագրողների հետ երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին, սակայն Ելիսեյան պալատը ավելի ուշ հայտարարել է, որ միջոցառում նախատեսված չէ։

«Եթե այս տեղեկությունը հաստատվի, տեղի ունեցածը մեծ վիրավորանք կլինի Շոլցի համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականը նշում է, որ Մակրոնի և Շոլցի հարաբերություններն այնքան են սառել, որ նրանք վիճում են նույնիսկ մամուլի հետ համատեղ շփվելու ծրագրերի պատճառով։

«Այցով ներկա գտնվող առաջնորդի մամուլի ասուլիսը մերժելը քաղաքական մարտավարություն է, որը սովորաբար օգտագործվում է որպես հանդիմանություն: Այսպես վերջերս արեց Շոլցը, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այցելեց Բեռլին», – նշել է Politico-ն: