Ալեն Սիմոնյանի տեղեկություններով՝ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու Պուտինի և Ալիևի հետ հանդիպմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այո՛, մեկնելու է (Սոչի – խմբ.), իմ տեղեկություններով մեկնելու է»,- ասել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ Պուտինը հրավիրել է Փաշինյանին և Ալիևին՝ մասնակցելու եռակողմ գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է երեք երկրներին վերաբերվող հարցերի ամբողջական շրջանակը։