Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը «Թելեգրամի» իր ալիքում հրապարակել է Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի պատասխան նամակը։

Զատուլինը ՔՊ-ական գործչին հրավիրել էր ներկա գտնվել «Լազերևյան ակումբի» նիստին։ Սիմոնյանը մերժել է հրավերը՝ նշելով, որ հոկտեմբերի 27-28-ը գտնվելու է Ուզբեկստանում։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի ընտանիքին պատկանող ՀԺ-ը գրեց, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Զատուլինը, մեկնաբանելով այս որոշումը, նշել է՝ վիրավորված է, սա վկայում է Հայաստանի իշխանությունների կուրսի մասին։