ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայում Ռուբինյան-Քըլըչ հավանական հանդիպման մասին

«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում որևէ վայրում կամ ժամկետում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Թուրքիայում Ռուբինյան-Քըլըչ հավանական հանդիպման մասին լուրը։

«Առաջիկայում նախատեսված է սահմանին հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև՝ քննարկելու հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ պայմանավորվածություններն են՝ ուղիղ ավիաբեռնափոխադրումների մեկնարկը և սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը»,- ասաց Վահան Հունանյանը։