Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և ՀՀ իշխանություններից ոչ մի արձագանք չստացավ

Ոչ, բավարար չէ Կոնստանտին Զատուլինին միայն պերսոնա նոն գրատա հայտարարելը, որպեսզի դժոխքն ամբողջական լինի, Իգոր Կորոտչենկոյին պետք է հայկական պետական պարգև շնորհել։

Ուշադրություն դարձրեք նաև, որ սրան զուգահեռ ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ով հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Հայաստանի իշխանություններից ոչ մի արձագանք չստացավ (թեև դա տրամաբանական է)….

44-օրյա պատերազմից առաջ նրանք նվաստացնում էին ռուսական ՀԱՊԿ-ին, ձերբակալելով կազմակերպության գլխավոր քարտուղարին, իսկ հիմա իրենք արգելում են ռուս պատգամավորի մուտքը Հայաստան…

Մենք շատ մեծ պատմական ողբերգության շեմին ենք…

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից