Զատուլինը նախօրեին նամակ էր գրել Մհեր Գրիգորյանին․ ի՞նչ էր խնդրել

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին երեկ նամակ էր ուղարկել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Զատուլինը Գրիգորյանին խնդրել է աջակցել իր և «Լազարևյան» ակումբի անդամների այցին Ջերմուկ ու հարակից տարածքներ՝ տիրող իրավիճակին ծանոթանալու համար։ Նախատեսվում էր մինչև 50 մարդու այց Ջերմուկ։
«Թելեգրամի» իր էջում Զատուլինը հիշեցնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերին այս ուղղությամբ մտել են Հայաստանի ինքնիշխան արածք։
Հիշեցենենք, որ Զատուլինը հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» նախագահն է։ Ակումբի կազմում ընդգրկված են հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, վերլուծաբաններ և քաղաքագետներ Հայաստանից և Ռուսաստանից։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Երևանում հոկտեմբերի 28-ին։
Իսկ այսօր «Հայկական ժամանակ»-ը հայտնեց, որ արգելվել է Զատուլինի մուտքը Հայաստան։ Ավելի ուշ Զատուլինը հրապարակել է, և նշել, որ իր համար վիրավորական է այդ որոշումը։