Ադրբեջանը խոչընդոտում է հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների անցկացմանը. Փաշինյան

Սեպտեմբերի 14-ից սկսած Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար։ Սա հակահումանիստական և անընդունելի պահվածք է։ Այդ մասին «Թվիթերում» գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որոնց մեջ 3 խաղաղ բնակիչ զոհված, 2-ը՝ անհայտ կորած։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։