Նրան չի կարելի վստահել. Մակրոնին քննադատել են Ուկրաինայի մասին խոսքերի համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթերում» քննադատության է ենթարկվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայմանները ներկայացնելու պատճառով։

Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ հավատում է միայն Կիևի պայմաններով խաղաղ կարգավորման հեռանկարին։ «Վաշինգտոն փոստը» «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղադրել է Մակրոնի հայտարարությամբ հոդվածի հղումը, որին էլ արձագանքել են ընթերցողները:

«ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները պատասխանատու են Ուկրաինայում արյունահեղության համար, քանի որ նրանք շարունակում են հովանավորել այս հակամարտությունը: Նրանք նաև պատասխանատու են դեէսկալացիայի համար»,- նշել է օգտատերերից մեկը:

«Մակրոնը էլ իրենից դուրս դերասան է՝ ճիշտ ժամանակին ճիշտ դեր է խաղում»,- գրել է մեկ ուիշը:

«Մակրոնն նախ մի բան է ասում, հետո մեկ այլ բան: Ո՞վ գիտի, թե նա իրականում ինչ է մտածում, նրան չի կարելի վստահել»,- նշել է ընթերցողներից մեկը: