ԱԱԾ-ն չի վերադարձնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բջջային հեռախոսը

ԱԱԾ-ն չի վերադարձնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բջջային հեռախոսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը:

«Փաստաբանական գաղտնիքն ու դրա վերաբերյալ ԱԱԾ վերաբերմունքը։ Փաստաբանական գաղտնիք պարունակող Է. Ալեքսանյանի մոտից առգրավված առարկաների վերադարձի պահանջը հրապարակային դարձնելուց անմիջապես հետո կայացվել է Էրիկի մոտից առգրավված բանալիները վերադարձնելու որոշում:

Թվային տեղեկատվության կրիչ հեռախոսը վերադարձնելու պահանջը մերժվել է…»,- գրել է նա։