Հակառուսական տրամադրությունների կոնտեքստում նայեք՝ ինչ լուրջ ֆրագմենտ կա

Ասում են՝ ռուսները ուզում են, որ մենք միջանցք տանք, իսկ Բրյուսելում չկա նման բան: Բայց չեն ասում, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նույն ռուսական տեքստում առկա է Արցախի կարգավիճակի մասին կետ, որը ըստ հավաստի լուրերի՝ թողնվում է հետագա քննարկման, այսինքն բաց է մնում Արցախի հարցը:

Եվ այդ նույն խոսողները չեն ասում, որ Բրյուսելի տարբերակում խոսք չկա Արցախի մասով՝ էլի ըստ շրջանառվող լուրերի:

Էս թեման դեռ շատ է արծարծվելու, քանի որ նրանց հիմնական խնդիրը Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելն է, և կարևորը, որ դա անեն մեր ձեռքով:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից