ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությանը Ջերմուկում ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը երեկ Ջերմուկում էր։ Նրանց ներկայացվել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ագրեսիայից հետո, նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը։

Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը անմիջապես տեղում։ Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ: