ԱՄՆ-ը ղեկավարվում է «ստվերային կառավարության» կողմից, ոչ թե նախագահ Բայդենի․ կոնգրեսական

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տառապում է ճանաչողական խնդիրներով, ուստի երկիրը ղեկավարում է «ստվերային կառավարությունը» և Սպիտակ տան ղեկավարի աշխատակազմը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է կոնգրեսական Կլաուդիա Թենին։

«Նա ինձ հիշեցնում է Մադամ Տյուսոյի մոմե արձանը: Նա դուրս է գալիս, նրան միացնում են, ներկայացնում է թեզերը, որոնք իրեն ներկայացնում է իր ստվերային կառավարությունը՝ նրա թիկունքում գտնվող աշխատակազմը», – նշել է կոնգրեսականը:

Նա նշել է, որ Բայդենն իրավասու չէ։ Կոնգրեսականի կարծիքով, նա չի կարողանում կատարել երկրում «ամենակարևոր աշխատանքը»՝ լինել ԱՄՆ նախագահ։

Թեննին վստահ է, որ Բայդենը պետք է անցնի ճանաչողական թեստ՝ ապացուցելու իր կարողությունները:

Ամերիկացի առաջնորդը, որն այս տարի դառնում է 80 տարեկան, դարձել է պատմության մեջ ԱՄՆ ամենատարեց նախագահը։