Վաղը Արևի խավարում է սպասվում

Վաղը Արևի խավարում է սպասվում։ Այս մասին հայտնում է Տիեզերք/Space  ֆեյսբուքյան էջը։

Այն տեսանելի է լինելու նաև Հայաստանից (եթե ամպերը չխանգարեն)։
«Այս տպավորիչ իրադարձությունը մեկնարկելու է Երևանի ժամանակով 13:52-ին և իր գագաթնակետին է հասնելու 15:11-ին։
Ի դեպ, Հայաստանից դիտողների համար Լուսինը ծածկելու է Արեգակի սկավառակի 55 %-ից 57 %-ը»,- գրում է աղբյուրը։
Լուսանկարում Արևի օղակաձև խավարումն է` նկարված 2017 թվականին` ԱՄՆ-ի տարածքից

Հեղինակ` Բրայան Գոֆֆ