Բայդենը մտադիր է կրկին մասնակցել նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականի ընտրություններին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։

«Ես դեռ պաշտոնական որոշում չեմ կայացրել, բայց դա իմ մտադրությունն է՝ կրկին առաջադրվել։ Եվ մենք ժամանակ ունենք այդ որոշումը կայացնելու», – ասել է Բայդենը MSNBC-ին տված հարցազրույցում:

Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ իր կինը՝ Ջիլը, կարծում է, որ իրենք շատ կարևոր բան են անում և չպետք է նահանջեն։

Սեպտեմբերին ԱՄՆ նախագահը ևս խոսել էր ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Նոյեմբերի կեսերին Բայդենը կդառնա 80 տարեկան։

2021 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելու պահին նա ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահն էր։