Աշխարհը վերաձևվում է, և բոլոր երկրները կանգնելու են հետևյալ մոդելային ընտրության առջև

Աշխարհը վերաձևվում է, և բոլոր երկրները երևի շուտով կանգնելու են հետևյալ մոդելային ընտրության առջև. 1) Մոդել «Աստված կա՛»։ Այս մոդելի ներքո հանրային կյանքը կարգավորվում է նախասահմանված «չի՛ կարելի»-ներով, մարդն էլ դիտարկվում է ոչ թե որպես «բացարձակ արժեք», այլ որպես «հարաբերական արժեք»՝ կախված իր արժանիքներից։ Ընդ որում, էական չէ՝ քրիստոնեակա՞ն է հենքը, թե՞ մահմեդական։ 2) Մոդել «Աստված չկա, զատո կա Հյումըն ռայթս»։ Այս մոդելի ներքո հանրային կյանքը կարգավորվում է չգիտես որտեղից սերվող ու պրոպագանդվող՝ անընդհատ ընդլայնվող «կարելի է»-ներով*, մարդն էլ դիտարկվում է որպես «բացարձակ արժեք»՝ անկախ իր արժանիքներից։ Այնուհանդերձ, ցանկացած արժեքակիր ու ավանդական մարդ համարվում է «հետամնաց»։ Տերցիում նոն դատուռ։ * հիշենք Կարամազովի հայտնի խոսքը. Если Бога нет, значит всё позволено!

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից