Հրաժարում Արցախից, հրաժարում է ողջ Հայաստանից

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը թվիթերյան իր էջում գրում է.

«Հրաժարում Արցախից,հրաժարում է ողջ Հայաստանից։ Հայաստանի Երրորդ Հանրապետության գաղափարական բովանդակային հիմքը Արցախի հայկական լինելու գաղափարն է։ Լսեք ուշադիր։ Այ կապիտուլյանտներ,ո՞վ այս գաղափարից հրաժարվում է թուրքական շահերի պաշտպան է։ Ո՞վ Արցախից ձեռքերը լվանում է,նա խզում է իր բոլոր կապերը Վազգենի ու Լեոնիդի հետ։ Չնայած դուք ի՞նչ կապ կարող եք ունենալ հայկականության հետ։ Ձերը՝ թուրքի ու ադրբեջանցու, երբեմն էլ՝ ՆԱՏՕ-ի ու Հյուսիսի «կոշիկների տակ» ծվարելն է։ Հին պլաստինկան նախկինների մասին չի աշխատում։ Ձեր «կառուցողական» Ալիևն է ասել՝ 30 տարի Ադրբեջանը պարտված էր Հայաստանին։ Բանակի «թալանն» էլ չի աշխատում։ Կապիտուլյանտ Նիկոլն է 2020-ին ասել՝ հայկական բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից է ու խնդիր լուծող։ Այդ ուժեղ բանակը մեզնից էր ժառանգություն ստացել, որ հենց ինքն էլ քանդեց։ Նախկինների ժամանակ Հայը Շուշիում էր ու Դադիվանքում։ Նախկինների ժամանակ Սերժը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» էր ուղարկում թուրքերին ու արձանագրությունները։ Իսկ ձեր Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնում, Պրահայում ու Աստանայում իրեն պահում է «քաղաքական մուրացկանի» նման։ Ու հերիք բոլա նախկիններից խոսեք,  այ թուրքերի առաջ «կզածի» կարգավիճակ ունեցողներ։ Նախկինները Եռատոն են տվել ազգին, դուք ի՞նչ եք արել, բացի ծիծաղի և խղճահարության խորհրդանիշ դառնալուց։ Կապիտուլյացիայի այլընտրանքը հաղթանակն է, իսկ կապիտուլյանտների այլընտրանքը՝ հաղթանակ պարգևած ուժերն ու գործիչները… նախկինները»։