Խարկովը և Զապորոժիեն հրետակոծվել են

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը տեղեկացրել է, որ ձեռնարկություններից մեկի տարածքում տեղի են ունեցել պայթյուններ։ Այս մասին նա տեղեկացրել է իր թելեգրամյան ալիքում։

«Նախնական՝ հարված է հասցվել տարածքում գտնվող վարչաարտադրական շենքին»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ Խարկովում ավերածություններ կան։ Տերեխովը նշել է, որ փլուզումների աստիճանը և տուժածների առկայությունը ներկա պահին պարզում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Քաղաքին հասցված հարվածների մասին թելեգրամյան ալիքում տեղեկացրել է նաև մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ նշելով, որ հարվածները հասցվել են մարզկենտրոնին։ Քաղաքի բնակիչներին նա կոչ է արել «չափազանց զգույշ» լինել։

Ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկացրել են նաև Զապորոժիեի պայթյունների մասին։ Ուկրաինայի կողմից վերահսկվող Զապորոժիեի մարզային վարչության ղեկավար Ալեքսանդր Ստարուխն իր թելեգրամյան ալիքում հաստատել է, որ քաղաքը հրետակոծության տակ է։

«Հրթիռներով գրոհում են մարզկենտրոնը»,- տեղեկացրել է Ստարուխը։