Մենք առաջարկել ենք եվրասիական էլեկտրաբուսի պիլոտային նախագիծ. Բելառուսի վարչապետ

Մենք համոզված ենք, որ մեր առաջարկած եվրասիական էլեկտրաբուսի պիլոտային նախագիծը թույլ կտա կատարել առկա իրավասությունների ինվենտարիզացիա, կենտրոնացնել կողմերի ջանքերը՝ ԵԱՏՄ պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանությունն ապահովելու համար։ Այս մասին Երեւանում հոկտեմբերի 21-ին, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Նա կոչ է արել կիրառել տեխնոլոգիական շղթաներ՝ դա անվանելով ոչ հեշտ աշխատանք։ «Մեր նախաձեռնության իրականացումը, նման նախագծերի ֆինանսավորման հարցերի լուծումը գործի կդնեն ԵԱՏՄ-ի արդյունաբերական ոլորտի, տնտեսության իրական հատվածի հետագա զարգացման գործընթացը՝ տեխնոլոգիական ինքնիշխանության սկզբունքների հիման վրա»,- նշել է Բելառուսի վարչապետը։