Երևանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը․ ՈՒՂԻՂ

Երևանում  այսօր՝ հոկտեմբերի 21-ին բացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունները:

Նշենք, որ նախօրեին այս կապակցությամբ Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Քննարկվել են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: