Միշուստինը Երևանում ԵԱՏՄ գործընկերների հետ կքննարկի նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման հարցը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում ԵԱՏՄ գործընկերների հետ կքննարկի նավթի և գազի ընդհանուր շուկաների ձևավորման, փոխադարձ առևտրի թվայնացման հարցերը։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Նախօրեին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները նեղ շրջանակով հանդիպում են ունեցել։

Նշվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի վարչապետերը կքննարկեն ինտեգրման հրատապ հարցերը, մասնավորապես՝ գազի ընդհանուր շուկայի, ինչպես նաև նավթի և նավթամթերքների շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը։

Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ հատուկ ուշադրություն կդարձվի թվային օրակարգին, այդ թվում ապրանքների էլեկտրոնային առևտրի վարչարարության միասնական վերլուծաբանական համակարգի ստեղծմանը։

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ նախատեսվում է ընդունել Միության 2023թ. բյուջեի նախագիծը, ինչպես նաև քննարկել Եվրասիական տնտեսական ընկերակցության անդամ պետությունների բյուջեների միջև ներկրվող մաքսատուրքերի գումարների փոխանցման և բաշխման հարցերը։

Նիստի մասնակիցներին կներկայացվի տեղեկություն Եգիպտոսում՝ Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում, ռուսական արդյունաբերական գոտու գործունեության մասին։