Հայաստան է այցելել Ղազախստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 17-ից 19-ը Հայաստանում էր Ղազախստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության պատվիրակությունը:
ՊՆ տեղեկացմամբ, պատվիրակության անդամներին, ՀՀ-ում ՂՀ ռազմական կցորդ, գնդապետ Կ. Օրիմբաևի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր, կարևորել նմանօրինակ հանդիպումները:
Այցի շրջանակում ՂՀ ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: