Զելենսկին կարող է մեկ խոսքով ավարտել ուկրաինական հակամարտությունը. Բեռլուսկոնի

Վլադիմիր Զելենսկին կարող է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում մեկ արտահայտությամբ, պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։

«Պատերազմը, որը մղվում է Ուկրաինայում, ուկրաինացի զինվորների և քաղաքացիների կոտորած է։ Եթե նա ասեր՝ այլևս չեմ հարձակվում, ամեն ինչ ավարտված կլիներ», – «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը։

Նա նշել է, որ տարածաշրջանում իրավիճակի սրման պատասխանատուն Կիևն է։

«Ահա թե ինչպես է դա եղել՝ 2014 թվականին Մինսկում ստորագրվեց խաղաղության համաձայնագիր Ուկրաինայի և Դոնբասի երկու նորաստեղծ հանրապետությունների միջև՝ առանց միմյանց վրա հարձակումների։ Ուկրաինան մեկ տարի անց մի կողմ  նետեց այս պայմանագիրը և հարձակում սկսեց երկու հանրապետությունների սահմանների վրա»,- ասել է Բեռլուսկոնին։