Լիզ Թրասը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ընդամենը 45 օր պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել։

Դաունինգ սթրիթի մոտ արված հայտարարությունը հաջորդել էր նրա քաղաքական հեղինակության գրեթե լիակատար կործանմանը, ինչի հետևանով նա պատճառ էր դարձել շուկաների փլուզմանը, կորցրել էր երկու կարևոր նախարարների և համարյա բոլոր պատգամավորների վստահությունը։

Նա կմնա Մեծ Բրիտանիայի վարչապետ, քանի դեռ չի ընտրվել կառավարության նոր ղեկավարը:

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը կընտրվի մեկ շաբաթվա ընթացքում, ասել է Թրասը։

ՏԱՍՍի փոխանցմամբ՝ Թրասը կդառնա պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած Բրիտանիայի վարչապետը։