ՀԱՊԿ ԱԽ նիստ կանցկացնի․ օրակարգում Երևանին օգնության տրամադրումն է․ Զախարովա

Մշակվում է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հերթական նիստի անցկացման հարցը․ օրակարգում Երևանին օգնության տրամադրումն է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք պետք է քննարկենք նաեւ Երևանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին առաջարկը, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,-ասել է Զախարովան։