Սեպտեմբերյան ագրեսիայից զոհվածների չնույնականացված մարմիններ չեն մնացել․ ՀՀ առողջապահության նախարարություն

Նույնականացվել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների 201 մարմին։ Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների չնույնականացված մարմիններ չեն մնացել։

Ավանեսյանը նշել է, որ Նիդեռլանդներում երկու անգամ 44-օրյա պատերազմում զոհվածների մարմնի մասերի փորձաքննություն է կատարվել։ «Առաջին և երկրորդ փորձաքննությունների արդյունքներն արդեն ստացվել են։ Բայց կան մարմնի մասեր, որոնք Նիդեռլանդներում անհնար է եղել նույնականացնել»,- ավելացրել է նա։