Նույնականացված մասունքներ կան, որոնք դեռ չեն հուղարկավորվել. առողջապահության նախարար

«Մեր իրականացրած փորձաքննություններից հետո 60-ից ավելի մասունքներ տարվել են այլ երկրներում կրկնակի, եռակի փորձաքննությունների և դրանք բոլորը նույնական պատասխան են ստացել,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պատերազմում զոհվածների մասունքների նույնականացման խնդրին։- Այո, մենք ունենք դիակներ, որոնք, ցավոք սրտի նույնականացված են, բայց դեռ հողին չեն հանձնվել»,- մանրամասնել է նա, չնշելով սակայն նույնականացված, բայց դեռ չհուղարկավորված մասունքների թիվը։