Հայաստանը դիմել է Իրանին՝ ԱԹՍ-ներ գնելու համար

Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար։ Այս մասին գրում է Հանրային հեռուստաընկերության թելեգրամյան էջը՝ t.me/arajin_վկայակոչելով   Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավիի հայտարարությունը։