Իրանը հրապարակել է Բրիտանիայի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկը

ԻԻՀ ԱԳ նախարարությունը հրապարակել է Բրիտանիայի մի խումբ քաղաքացիների և մի շարք կազմակերպությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկը: Այս մասին գրում է ParsToday-ը:

Նախարարությունը հայտարարել է. «Համապատասխան իրավական  ընթացակարգով, պատժամիջոցների մեխանիզմների շրջանակում և որպես պատասխան քայլ՝ Բրիտանիայի մի խումբ քաղաքացիներ և կազմակերպությունների անունները ներառվել են պատժամիջոցների ցանկում՝  ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, ահաբեկչություն խթանելու և հրահրելու, բռնություն և ատելություն տարածելու և մարդկանց իրավունքները ոտնահարելու  համար»:

Ըստ այս հայտարարության, պատժամիջոցների ցանկում ներառվել են Բրիտանիայի Կիբերանվտանգության ազգային կենտրոնը, Կառավարական հաղորդակցության շտաբը, Media, Global Media,  DMA Media, BBC Farsi և Iran International լրատվական գործակալությունները:

Պատժամիջոցների ենթարկված քաղաքացիների թվում են Մեծ Բրիտանիայի ՆԳՆ անվտանգության փոխտնօրեն Թոմ Թուգենդհաթը, Պարսից ծոցում Բրիտանիայի ռազմական ուժերի հրամանատար Դոն Մաքքիննոն, Խորհրդարանում Լեյբորիստական ​​կուսակցությունից Սիոնիստական ​​ռեժիմի բարեկամության խմբի նախագահ Սթիվ Մաքքեյբը, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Պահպանողական կուսակցությունից Սիոնիստական ​​բարեկամության խմբի նախագահ Սթիվեն Քրաբը, Լորդերի պալատում Պահպանողական կուսակցությունից Սիոնիստական ​​բարեկամության խմբի պատվավոր նախագահ Ստյուարտ Փոլակը, Համայնքների պալատի անդամ Բոբ Բլեքմենը, Համայնքների պալատի անդամ և շրջակա միջավայրի նախկին նախարար Թերեզա Սիլյերսը, քաղաքական գործիչ Անթի Մակինթայրը, Զինված ուժերի շտաբի նախկին պետ (Ղասեմ Սոլեյմանիի սպանության ժամանակ) գեներալ Մարկ Քարլեթոն-Սմիթը:

ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է. «Նշված պատժամիջոցները ներառում են վիզաների տրամադրման և Իրանի մուտքի արգելք, ինչպես նաև Իրանի իրավասության տարածքում գտնվող գույքի և ակտիվների բռնագրավում և բանկային հաշիվների արգելափակում»:

Նախարարությունը նշել է, որ պատժամիջոցային այս քայլը չի կասեցնելու այն անձանց քրեական հետապնդումն ովքեր հանցանք են իրականացրել: