«Հզորության զորավարժություններից» հետո ինչպիսի՞ն կլինի տարածաշրջանի երկրների դիրքորոշումը․ Փույա Հոսեինի (տեսանյութ)

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի մարտական ​​անօդաչու թռչող սարքերը «Հզորության զորավարժությունների» երրորդ օրը հաջողությամբ ոչնչացրել են ենթադրյալ թշնամու դիրքերը Արաքսի շրջանում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանցի փորձագետ Փույա Հոսեինին՝ շարունակելով․

«Այսօր, ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Հզորության զորավարժությունների» երրորդ օրը, ԻՀՊԿ հատուկ ջոկատայինները Mi-17 ուղղաթիռների կիրառմամբ ուղղաթիռային և օդադեսանտային գործողություններ են իրականացրել կանխորոշված ​​հատվածներում և վարժանքներ են անցկացրել թշնամու բարձունքների և կապի ճանապարհների գրավման համար, աջակցության ուղիները փակելու նպատակով:

Այս զորավարժություններում առաջին անգամ Արաքս գետի վրա լողացող կամուրջ է տեղադրվել՝ տեխնիկայի և զինուժերի տեղափոխման համար։ Կառուցվել է նաև հողային կամուրջ ճանապարհ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մասնագիտացված ստորաբաժանումները համատեղ կերպով կիրառել են անվտանգության և պաշտպանության սցենարներ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտական ​​անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ ոչնչացրել են նաև ենթադրյալ հակառակորդի դիրքերը Արաքսի շրջանում: Այս անօդաչու թռչող սարքերը, որոնք նախագծվել և արտադրվել են ցամաքային ուժերի ինքնաբավության ջիհադի կողմից, հագեցած են հզոր մարտագլխիկով՝ կիրառելով արհեստական ​​ինտելեկտ ունակ են ոչնչացնել թշնամու բոլոր տեսակի դիրքերն ու ամրությունները։

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։

Ըստ Իրանական IRNA գործակալության, «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը։

«Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես զորավարժություն է սկսել այս տարածաշրջանում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Հոկտեմբերի 16-ին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույցի ժամանակ, անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ Աբդոլլահյանն ընդգծել է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանութունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, նշելով, որ դա Իրանի անփոփոխ դիրքորոշումն է:

Այս զորավարժությունը կայանում է այն պայմաններում, երբ նախագահ Ռաիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցած շաբաթ հանդիպել են, և ասել, որ Իսլամական Հանրապետությունը չի ընդունում որևէ փոփոխություն տարածաշրջանի սահմաններում և աշխարհաքաղաքականության մեջ, և դա տեղի ունենալու դեպքում, Իրանն ուժեղ կպատասխանի և պետք է տեսնել այս զորավարժությունից հետո տարածաշրջանի երկրների դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի»:

Մեկ այլ գրառման մեջ իրանցի փորձագետը ցույց է տալիս, թե ինչպես են տեղադրվում Իրանի ԻՀՊԿ-ի ռազմացամաքային ուժերի կողմից Արաքս գետի վրա PMP լողացող կամուրջներ։

«PMP լողացող կամուրջները կարող են դիմանալ մինչև 60 տոննա ծանրություն, և կարելի է տեղադրել մինչև 227 մետր երկարությամբ և 7 մետր լայնքով։

227 մետր կամրջի կառուցման համար պահանջվում է ընդամենը 30 րոպե։

Հարկ է նշել, որ Իրան-Իրաք պատերազմից հետո, սա առաջին անգամն է, որ նման կամուրջներ են տեղադրվում զորավարժության ընթացքում»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։