Հելենա Կուդելիման որոնվում է որպես անհետ կորած․ նա Խաշթառակում հնդկահավերի և խոզերի բուծմամբ է զբաղվել (տեսանյութ)

Ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Հելենա Կուրդելիման։ Ոստիկանությունից հայտնում են, որ 64-ամյա կինը Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում զբաղվել է հնդկահավերի ու խոզերի բուծմամբ։

Իրավապահ մարմինը նրա մասին տեղեկություններ ունեցողին խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։