Ուկրաինական զորքերը հարձակում են սկսել Խերսոնի շրջանում

Ուկրաինական զորքերը հարձակման են անցել Խերսոնի շրջանի Նովայա Կամենկա-Բերիսլավ ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Ուկրաինացիները հարձակման են անցել Խերսոնի շրջանի Նովայա Կամենկա-Բերիսլավ ուղղությամբ՝ 128-րդ լեռնային-դեսանտային զորամասի երկու հետևակային գումարտակի և 17-րդ բրիգադի տանկային գումարտակի միջոցով»,-գրել է Ստրեմոուսովը «Թելեգրամի» իր ալիքում:

Նրա խոսքով՝ հարձակմանը նախորդել է հրետանային նախապատրաստությունը։

«Հայտնաբերվել են հակառակորդի մեծ թվով միջին հեռահարության անօդաչու թռչող սարքեր և հետախուզական բայրաքթարներ»,-ընդգծել է Ստրեմուսովը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք Խերսոնում բնակչության կազմակերպված տարհանում է կատարվում Դնեպրի ձախ ափ, քանի որ Կիևը տարածաշրջան է տեղափոխել ռազմական տեխնիկա և վարձկաններ, նախապատրաստվում է հարձակման։