ԱՄՆ-ը ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին հրթիռներ է մատակարարում. Պենտագոն
ԱՄՆ-ը ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին հրթիռներ է մատակարարում, ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել Իրանի կողմից Ռուսաստան սեփական արտադրության բալիստիկ հրթիռների, իբր, պլանավորված մատակարարման մասին։
«Ես մամուլում տեղեկություններ եմ տեսել այս մասին։ Այս պահին ես ոչ մի հաստատող տեղեկություն չունեմ»,- Ռայդերի խոսքերն է մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ավելի վաղ հերքել էր ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները ռուսական կողմին Ուկրաինայի մարտական գոտում օգտագործելու համար զենք մատակարարելու մասին։