Սյունիքի մարզպետն իր օգնականի հետ գործուղվում է Լիոն

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 19-22-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն): Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ղուկասյանը մեկնում է Լիոն՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Ֆրանսիա կմեկնի նաև մարզպետի օգնականը՝ Սուրեն Քեսեջյանը։

Վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։