ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին. «Sputnik Արմենիա»

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ` հոկտեմբերին, այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված գերեվարված հայ անձանց։ Տեղեկությունը «Sputnik Արմենիային» ասել է հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Կարողացել ենք օգնել այս անձանց կրկին կապ հաստատել հարազատների հետ` հեռախոսազանգի, նամակների միջոցով»,–նշել է Ամատունին։