Դիարբեքիրի փաստաբանների պալատն արդարացվել է․ «Հայոց ցեղասպանություն» ասելը հանցագործություն չէ

1915-ին տեղի ունեցածը Հայոց ցեղասպանություն անվանելու համար Դիարբեքիրի փաստաբանների պալատի վարչակազմի դեմ հարուցված քրգործն ավարտվել է արդարացման վճիռով։  Այս մասին գրել է «Էրմենիհաբերը»։ 

Փաստաբան Նուրջան Քայան հայտնել է, որ Դիարբեքիրի 11-րդ ծանր հանցագործությունների դատարանում կայացած նիստում ընդունվել է արդարացման որոշում։

Փաստաբանը մասնավորապես նշել է․ «Դիարբեքիրի փաստաբանների միության 2018-2020թթ․ վարչակազմի դեմ 1915-ը ցեղասպանություն անվանելու համար բացված գործի դատական նիստին ենք։ Պալատի նախկին նախագահ Ջիհան Այդընը պատմում է, թե ինչեր են կատարվել Դիարբեքիրում 1915 թվականին։ Այսինքն ասում է, որ այն, ինչը ցեղասպանություն է, ցեղասպանություն էլ անվանում ենք և մեր խնդիրն առերեսումն է ու ճշմարտության կոչը։

Դատախազն արդարացում պահանջեց՝ պատճառաբանելով, որ իր կարծիքով հանցագործության տարր և հանցագործություն կատարելու (պետությունը հրապարակավ նվաստացնելու) մտադրություն չի եղել։

Այսպիսով հանցակազմի բացակայության հիմքով կայացվել է արդարացման որոշում»։

Հիշեցնենք, որ նշյալ գործը հարուցված է եղել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Դրա համար պատճառ է ծառայել պալատի պաշտոնական կայքում տեղ գտած երկու առանձին հայտարարություն 2019թ ապրիլի 24-ին «1915․․․!» վերնագրով հրապարակված հայտարարությունը, ինչպես նաև 2019թ ապրիլի 24-ին ,1915․․․!ե վերնագրով հրապարակված հայտարարությունը, ինչպես նաև 2019թ դեկտեմբերի 2-ին «Չենք վախենում և չենք լռելու» վերնագրով հայտարարությունը։