Ադրբեջանի գործելաոճը արմատապես հակասում է ԱլԳ հռչակած արժեքներին և սկզբունքներին. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների առցանց հանդիպմանը, որին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։

ԱԳՆ-ից հայտնում են, որ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումները լրջագույն մարտահրավերներ են ստեղծել Արևելյան գործընկերության տարածաշրջանում, որի ազդեցությամբ փոխվում է նաև Եվրոպական անվտանգության ճարտարապետութունը։

Նա ընգծել է, որ Եվրոպական միության անդամ երկրներն ու Արևելյան գործընկեր պետությունները պետք է ջանքեր գործադրեն՝ պահպանելու առկա ձեռքբերումները և նոր բովանդակություն հաղորդելու Արևելյան գործընկերության ձևաչափին։

Նախարաի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիային՝ նշելով, որ ԱլԳ անդամ երկրի նման գործելաոճը արմատապես հակասում է ԱլԳ ստեղծման ժամանակ հռչակված արժեքներին և սկզբունքներին։

Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Եվրոպայի անվտանգությունը չի կարող համապարփակ լինել առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգման։