Էլեկտրաէներգիայի սպառման կրճատումը կօգնի Ռուսաստանի ծրագրերը խանգարելուն. Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին դիմել է ուկրաինացիներին՝ խնդրելով սահմանափակել էլեկտրաէներգիայի սպառումը «ռուսական ծրագրերին» խանգարելու համար։

«Ժամը 17։00- 23։00-ը մեր էլեկտրաէներգիայի սպառումը պետք է կրճատվի։ Սա մի քայլ է, որը մյուսների հետ միասին կապահովի ռուսական պլանների տապալումը»,- ասել է Զելենսկին «Թելեգրամի» ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի որոշ քաղաքներում և շրջաններում ինժեներները ստիպված են սահմանափակել էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջ համակարգի կայուն աշխատանքի համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Իսկ սեպտեմբերին 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմելով ռուսներին հայտարարել է երկրում մասնակի մոբիլիզացիա։