Թուրքիայի պահանջն է Սփյուռքի հետ կապը խզել. Չավուշօղլուն հրահանգը տալիս է, սրանք անում են. Սաղաթելյան

Թուրքիայի պահանջն է Սփյուռքի հետ կապը խզելը: Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հայտնի լայվում Նիկոլն ասում էր՝ ինձ պետք չի Սփյուռքի ավանդական որևէ կառույց, ես Սփյուռքի հետ կշփվեմ ուղիղ: Ընդամենը 4 օր առաջ Չավուշօղլուն հայտարարեց, որ Ֆրանսիայի հայկական Սփյուռքի դեմ պետք է հակընդդեմ գործողություններ անել, պատժել: Պարզ է, չէ՞ ինչու Նիկոլ Փաշինյանն արգելեց Ֆրանսիայի ամենահայտնի ազգային գործիչներից մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: Չավուշօղլուն հրահանգը տալիս է, սրանք անում են: Հիմա ես կարո՞ղ եմ ասել, որ ինքը դավաճան է: Թուրքիայի պահանջն է Սփյուռքի հետ կապը խզելը, հետևաբար Սփյուռքը պետք է ոտքի կանգնի, չպետք է մտնի հուսալքվելու, հուսահատվելու, պետությունից հեռանալու օրակարգի մեջ:

Հեսա Հայաստան-Սփյուռք գագաթնաժողով են անում, ճոռոմ ելույթներ են ունենալու, խոսքեր են ասելու: Սուտ են ասում: Իրենց ամենօրյա գործունեությամբ քայքայում են Սփյուռքը՝ հայկական խոշոր լոբբիստական կառույցները, Հայ Դատի գրասենյակները:

Դասական կառույցի կողքին ձևավորվել է նաև վերջին տարիներին հայաստանցիներից կազմված Սփյուռքը: Սա ևս լուրջ ուժ է, որը փորձում են ծառայեցնել իրենց նեղ կուսակցական, քաղաքական շահերին»,-հայտարարեց նա: