ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում սկզբնական փուլում մոտ 400 դիտորդ կլինի

Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում սկզբնական փուլում կլինի մոտ 400 դիտորդ։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին տեղեկացրել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի պլանային նիստ կանցկացնեն Լյուքսեմբուրգում, օրակարգի գլխավոր հարցը հակամարտությունն է Ուկրաինայում։ Բացի այդ, ինչպես սպասվում է, նախարարները կհաստատեն քաղաքացիական առաքելությունը՝ աջակցելու խնդրի լուծմանն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։ Սպասվում է, որ այսօր առաքելությունը կհաստատվի։

Դիվանագետի խոսքով՝ մանրամասների մասին առայժմ չի նշվում։

«Կարող եմ միայն ասել, որ մոտ 400 դիտորդ կլինի առաջին փուլում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ առաջին դիտորդները հարցի հրատապության պատճառով երկու երկրների սահման կմեկնեն Վրաստանում ԵՄ առաքելության կազմից։

«Մենք մեր կազմը վերցնում ենք Վրաստանի մեր առաքելությունից՝ հարցի հրատապության պատճառով»,- պարզաբանել է նա։