Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը ԱՄՆ-ին սպառնում է աշխարհում ազդեցության կորստով

Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը սպառնում է ԱՄՆ-ին աշխարհում ֆինանսական ազդեցության կորստով, գրում է ամերիկացի լրագրող և The Washington Post-ի մեկնաբան Ֆարիդ Զաքարիան։

Ինչպես նշում է հեղինակը, Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի մղած համաշխարհային տնտեսական պատերազմի հետևանքները, անշուշտ, զգացվելու են տասնամյակներ շարունակ։ «Այժմ մենք ապրում ենք մեծ ուժերի մրցակցության, տնտեսական ազգայնականության և տեխնոլոգիական անջատման աշխարհում: Նոր տնտեսական պատերազմի ռիսկերը դեռևս միջուկային չեն, բայց արդեն իսկ բարձր մակարդակի վրա են, նույնիսկ ԱՄՆ-ի համար», – նշում է Զաքարիան:

Նրա խոսքով, Վաշինգտոնի համար «գլխավոր վտանգն» այն է, որ Միացյալ Նահանգները մեծ մասամբ միայնակ է պայքարում համաշխարհային տնտեսական այս պատերազմում՝ «օգտագործելով դոլարի յուրահատուկ կարգավիճակը»։

Միևնույն ժամանակ, շատ խոշոր երկրներ՝ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի այլ երկրներ՝ Հնդկաստանը, Թուրքիան, Ինդոնեզիան, Չինաստանը, փորձում են «ազատվել» ԱՄՆ արժույթի վերահսկողությունից և հեռանալ Վաշինգտոնի հեռուն գնացող տնտեսական հզորությունից, զգուշացրել է Զաքարիան: