Պենտագոնը հրապարակել է Ուկրաինային հատկացվող օգնության նոր փաթեթի բովանդակությունը

Ռազմական օգնության հաջորդ փաթեթի շրջանակներում Ուկրաինան ԱՄՆ պաշտպանության նախարարության զինանոցից կստանա HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգի զինամթերք։ Այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 14-ին, հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Բացի դրանից, փաթեթը կներառի 155 մմ տրամաչափի հրետանային արկեր, հակատանկային միջոցներ, բարձր արագությամբ հակառադարային հրթիռներ (HARM), բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոցներ, զինամթերքով զենքեր և բժշկական պարագաներ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել էր Պենտագոնի պահուստների հաշվին Կիևին հատկացնել 725 մլն դոլարի ռազմական օգնություն։