ՀՀ ՄԻՊ-ը Ներքին Հանդի բնակիչների հետ զրուցել է սեպտեմբերի 13-ից հետո գյուղում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է Սյունիք և մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ այցելել Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայր, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

ՄԻՊ-ը հանդիպել է գյուղի բնակիչներին, զրուցել նրանց հետ սեպտեմբերի 13-ից հետո այստեղ ստեղծված իրավիճակի մասին, հետաքրքրվել մարդու իրավունքներին առնչվող հարցերով։

Գյուղացիները Քրիստիննե Գրիգորյանին են ներկայացրել իրենց մտահոգություններն ու առկա կացության հետեւանքով ի հայտ եկած խնդիրները, որոնք առնչվել են անվտանգային, կոմունիկացիոն ու այլ հարցերի, շեշտել, որ չեն կարողանում այցելել գյուղի գերեզմանատուն ու մոտենալ իրենց հողատարածքներին, հետեւաբար եւ՝ գյուղատնտեսությամբ զբաղվել։