Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա հասցնող գազատարի հզորությունը կրկնապատկվելու է

Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համաժողովից հետո Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հանրությանը հայտնել է, որ որոշում է կայացվել կրկնապատկել Տրանսանատոլիական գազատարի (TANAP – Trans Anatolian Pipeline) թողունակությունը։ Այս մասին գրում է «Էրմանիհաբերը»

«Թողունակության հզորությունը 16 մլրդ խմ-ից հասցնելու ենք 32 մլրդ խմ-ի»,- ասել է նախարար Դյոնմեզը՝ շեշտելով, որ գազատարի հզորության ավելացումը շահավետ կլինի թե Եվրոպայի և թե Թուրքիայի համար։

Նշենք, որ 1850 կմ երկարությամբ «TANAP» գազատարով ադրբեջանական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից, շրջանցելով Ռուսաստանը, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով տեղափոխվում է Հունաստան, որտեղից էլ Ադրադրիատիկ գազատարով՝ դեպի Արևմտյան Եվրոպա։

Տարեկան 16 մլրդ խմ թողունակությամբ գազատարից 10 միլիարդն այժմ մատակարարվում է Եվրոպա, իսկ 6 միլիարդը՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ: