ՏԿԵՆ-ում քննարկվել են «Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի» ստեղծման համաձայնագրի ստորագրման հարցերը

ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նիստը մեկնարկել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության և ոլորտում առաջընթացների կարևորությունը։

Բուլղարական պատվիրակության ղեկավար Բոյկո Ռանովսկին նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները արդեն իսկ արձանագրել են հաջողություններ՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձեռք բերված համաձայնությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են․

երկու երկրների միջև իրականացվող բեռնափոխադրումների դյուրացման,

բեռնափոխադրումների թույլտվությունների քանակի վերանայման,

երկրների միջև ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու,

«Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր։

Համատեղ հանձնաժողովի անդամները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խթանելով երկուստեք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։