Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը

Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը։ Այս մասին «Թվիթերում» տեղեկացրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«27 անդամ պետություններն օպերատիվ կերպով արձագանքել են Հայաստանի հարցապնդմանը։ ԵՄ-ի դիտորդների նպատակը լինելու է իրավիճակի մոնիթորինգը և տեղում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայունությանն աջակցելը»,- նշել է նա։