Իշխանական կերակրատաշտակին կպած որոշները ջանասիրաբար փորձում են աղավաղել երեկվա ասուլիսում իմ արտահայտած մի մեծ մտահոգություն (տեսանյութ)

Իշխանական կերակրատաշտակին կպած որոշները ջանասիրաբար փորձում եմ աղավաղել երեկվա ասուլիսում իմ արտահայտած մի մեծ մտահոգություն:

Մտահոհությունը, որն արտահայտել եմ, եղել է մինչև ՀՀ կողմից տվյալ  մեղադրանքի հերքումը: Իմ ասելիքն այն էր, որ շատ վատ է, որ Հայաստանին դաշնակիցը մեղադրում է իր դեմ ուղղված տեռորիստական ակցիային անուղակիորեն ներգրավված լինելու մեջ: Թե ով ի՞նչ է հասկացել` իր մտավոր կարողությունների (դեբիլիզմի) խնդիրն է: Դա ինձ չի հետաքրքրում:

Որքան էլ կազմակերպված ու հրահանգավորված մանիպուլյացնեք, չեք կարողանալու շեղել իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ ձեր կապիտիլյացիոն ու հակահայկական էությամբ հայ ժողովրդին դրել եք բոլոր կողմերց հարվածի տակ:

Իշխանական հրահանգիչներին խորհուրդ եմ տալիս լավ նայել ասվածը, հետո համապատասխան հանձնարարություն տալ խունտայի վեցնոցներին:

Հ.Գ. Հատկապես, որ այսօր ԱԱԾ-ն տարածեց տեղեկատվություն, ըստ որի քրեական գործ է հարուցվել այդ գործի հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ: Շատ հուսով եմ, որ հետաքննությունը Հայաստանի մասով հիմնավոր կերպով կհերքի բոլոր կասկածները և ՌԴ կողմից նախապես տարածված հայտարարությունը:

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջից